19:46 27 մարտի, 2018Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում մրցում է Լիտվայի թիմի հետ:
Ավարտվել է առաջին խաղակեսը: Հայաստանի թիմը պարտվում է 0:1 հաշվով:
Առաջին իսկ վայրկյաններից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ, իսկ Սարգիս Ադամյանի հեռահար հարվածից հետո գնդակը աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:
24-րդ րոպեին շատ վտանգավոր ստացվեց լիտվացիների կողմից խաղարկված անկյունայինը:
Երկու րոպե անց կարող էր գոլով ավարտվել Հենրիխ Մխիթարյանի` սուր անկյունից հարվածը տուգանայինից:
29-րդ րոպեին Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստի հեռահար հարվածից հետո Գոռ Մանուկյանին փրկեց դարպասաձողը:
2 րոպե անց հետևեց Հայաստանի հավաքականի պատասխանը, լավ անցումից հետո վտանգավոր հարվածեց Էրիկ Վարդանյանը:
Խաղակեսի վերջին րոպեին հյուրերը բացեցին հաշիվը` օգտվելով հայերի պաշտպանությունում առաջացած բաց գոտիներից: Աչքի ընկավ Լիտվայի «Սուդուվա» ակումբի 24-ամյա կիսապաշտպան Օվիդիուս Վերբիցկասը:
Ընդմիջում է:
Ընկերական հանդիպում
Հայաստան - Լիտվա՝ 0:1 (առաջին խաղակես)
Օվիդիուս Վերբիցկաս, 45
Հայաստան. Գոռ Մանուկյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հայկ Իշխանյան, Ռոբերտ Դարբինյան, Գեւորգ Ղազարյան, Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները նախորդ ընկերական խաղերն անցկացրել են մարտի 24-ին։ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Էստոնիայի հավաքականի հետ, իսկ լիտվացիները Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել են Վրաստանի հավաքականին։



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.