ԵԱ․ Եվս 2 հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով

11:12   27 մարտի, 2018

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից երկուսը հաղթել են, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Պարտություն են կրել 52 կգ քաշային Վահե Բադալյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանն ու 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակ են տարել ու դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Մարտի 27-ին ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակիչի համար կպայքարեն 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։