Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

09:09   26 մարտի, 2018

Ռումինիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության մեկնարկային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները հաղթանակ են տարել:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է Չեխիայի ներկայացուցիչին, իսկ գերծանր քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել բելառուս մրցակցից:

Հայկական թիմի կազմում վերջին պահին տեղի է ունեցել փոփոխություն։ Վնասվածքի պատճառով Գառնիկ Պապիկյանի փոխարեն մրցավայր է մեկնել Գուրգեն Մադոյանը:

Մարտի 26-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։