ԱԱ․ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը դուրս են մնացել պայքարից

12:16   24 մարտի, 2018

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության պարային զույգերի կարճ ծրագրից հետո դուրս են մնացել պայքարից։ Հայաստանի զույգը գրանցել է 22-րդ արդյունքը, իսկ ազատ ծրագրի ուղեգիր են նվաճել 1-20-րդ տեղերը գրաված զույգերը։

Կարճ ծրագրում լավագույն արդյունքը գրանցել է Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գաբրիելա Պապադիկիս - Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա) զույգը, որը հավաքել է 83.73 միավոր։

Հիշեցնենք, որ գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրի արդյունքում նվաճել է ազատ ծրագրի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։