Berlin Candidates 2018. Մրցաշարային դրությունը 10 տուրից հետո

23:01   22 մարտի, 2018

Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի կենտրոնական պարտիան առաջատար ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ երկրորդ տեղում ընթացող ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի միջեւ ավարտվեց ոչ ոքի: Կարուանան ունի 6.5, Մամեդյարովը՝ 6 միավոր:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Մարտի 23-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:

Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Դին Լիրեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 10 տուրից հետո. Կարուանա՝ 6.5 միավոր, Մամեդյարով՝ 6, Գրիշչուկ՝ 5.5, Կարյակին, Դին Լիրեն՝ 5-ական, Կրամնիկ՝ 4.5, Սո՝ 4, Արոնյան՝ 3.5:

11-րդ տուրի զույգերը

Արոնյան - Կարյակին

Կարուանա - Կրամնիկ

Սո - Մամեդյարով

Դին Լիրեն - Գրիշչուկ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։