Հայաստան - Էստոնիա. ՖԱՖ-ը միասնական երթով կուղեւորվի ստադիոն

10:25   23 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն Էստոնիայի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։ Այդ մասին նշվում է շարժման հայտարարությունում։

«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարեւոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) մարտի 24-ին` ժամը 15:00-ից, հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջեւ գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան - Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: Երթի ընթաքում կլինի մասշտաբային Ֆայեր շոու:

Բոլորս լինում ենք ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Երթը կմեկնարկի 16:00, խաղի սկիզբը 18:00 է: FAF-ը լինելու Հարավային սեկցիայում՝ անմիջապես Արեւելյան տրիբունայի հարեւանությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստան - Էստոնիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Մարտի 27-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Լիտվայի թիմի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։