09:10 23 մարտի, 2018Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 23-ին տեղի կունենան 11-րդ տուրի պարտիաները։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Սերգեյ Կարյակինի հետ, որին հաղթել է առաջին շրջանում։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։
Նախորդ 10 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 4 պարտություն, 5 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 3․5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Դին Լիրեն (Չինաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Մրցաշարային դրությունը 10 տուրից հետո. Կարուանա՝ 6.5 միավոր, Մամեդյարով՝ 6, Գրիշչուկ՝ 5.5, Կարյակին, Դին Լիրեն՝ 5-ական, Կրամնիկ՝ 4.5, Սո՝ 4, Արոնյան՝ 3.5:
Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:
Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:
Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.