Ջեկ Ուիլշիր․ Ամռանը Վենգերն ասաց, որ կարող եմ հեռանալ «Արսենալից»

15:08   22 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը պատմել է, որ ամռանն անկեղծ զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ եւ ունեցել է թիմից հեռանալու հարավորություն։

«Դա անկեղծ զրույց էր։ Բոլորը գիտեին, որ պայմանագիրս ավարտվում էր մեկ տարուց, իսկ հունվարին ես ստացա վնասվածք։ Վենգերն ասաց, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկելու ինձ, եւ ես կարող եմ հեռանալ, եթե ունեմ առաջարկ այլ ակումբից։ Միանշանակ, ես երջանիկ չէի այդպիսի խոսքերից հետո, սակայն ենթադրում էի, որ այդպես էլ լինելու է։ Պետք է հասկանայի, թե ինչպես եմ գործելու հետագայում։ Հետո Վենգերն ասաց ինձ, որ կարող եմ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, եւ ինձ հաջողվեց լավ հանդես գալ Անգլիական լիգայի գավաթում ու Եվրոպայի լիգայում։

Մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը մնում էր մի քանի շաբաթ, իսկ համապատասխան առաջարկներ չկային։ Այդ պատճառով ես որոշեցի հավաքել լավ մարզավիճակ։ Վենգերի խոսքերից հետո մտածեցի, որ պետք է աշխատեմ իմ վրա եւ ցուցադրեմ, թե ինչի եմ ունակ»,- 26-ամյա Ուիլշիրի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ջեկ Ուիլշիրը 2008-ից է խաղում «Արսենալի» գլխավոր թիմում։ 2016/17 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր եկել անգլիական «Բորնմութում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։