Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբը

12:18   22 մարտի, 2018

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի» ակումբը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հիմնել երկու ակումբ։

«Հանդիպման ընթացքում սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ինձ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկու ակումբ հիմնել: Քանի որ մեկ առաջնությունում ֆինանսական մեկ աղբյուրից սնվող երկու ակումբներ չեն կարող լինել, իմ հորդորով Գագիկ Ծառուկյանը ձեռք բերեց Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի» ակումբը, որը հաջորդ տարվանից հանդես կգա Բարձրագույն խմբում»,- ասաց ՀՖՖ նախագահը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման կոմիտեն Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու իրավունք ընձեռող «Ազգային» արտոնագրեր էր շնորհել 10 ակումբների, այդ թվում՝ «Էրեբունիին»։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։