Ալեքսիս Սանչես. Ավելին էի սպասում ինձնից «Մանչեսթեր Յունայթեդում», բարդ է հարմարվել

22:04   21 մարտի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ալեքսիս Սանչեսը դժգոհ է իր մրցելույթից պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում:

«Ավելին էի սպասում ինձնից նոր թիմում: Բարդ է հարմարվել նոր միջավայրին: Նույնիսկ, մտածում էի չմասնակցել Չիլիի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին Շվեդիայի եւ Դանիայի դեմ: Բայց Կլաուդիո Բրավոյի հետ որոշեցինք, որ միասին պետք է գործենք:

Կարծում էի, որ ակումբ փոխելը հրաշալի է, սակայն դա այնքան էլ հեշտ բան չէ: Առաջին անգամ եմ հունվարին թիմ փոխում»,- Սանչեսի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Սանչեսը «Արսենալից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքով:

«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 10 խաղում Սանչեսը խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Ֆոտո՝ instagram.com/manchesterunited



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։