Ալեքսիս Սանչեսը խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդում»

20:07   21 մարտի, 2018

Հունվարին Լոնդոնի «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսը խնդիրներ ունի նոր թիմում: Չիլիացի հարձակվողը չի կարողանում համակերպվել նոր կոլեկտիվում, մարզումներին մշտապես վատ տրամադրությամբ է, չի ժպտում, ակումբային ճաշարանում առանձին է նստում, գրում է Daily Mail-ը:

«Ալեքսիսը նման է մի մարդու, որը չի ցանկանում լինել այս թիմում: Նա իրեն կորցրած տղայի տեսք ունի: Նույնը կատարվում էր նաեւ Անխել Դի Մարիայի հետ»,- ասել է աղբյուրը «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ակումբում մտավախություն ունեն, որ Սանչեսը կկրկնի արգենտինացի կիսապաշտպան Դի Մարիայի ճակատագիրը, որը մեկ մրցաշրջան դիմացավ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ տեղափոխվեց ՊՍԺ:

Ֆոտո՝ twitter.com/alexis_sanchez



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։