Իսպանիայի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջում Խաբի Ալոնսոյի համար

15:34   21 մարտի, 2018

Իսպանիայի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջել Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար, գրում է Football Espana-ը։

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կասկածվում է «Ռեալում» հանդես գալու տարիներին հարկերից խուսափելու մեջ։ Նրան սպառնում է նաեւ 8 միլիոն եվրոյի տուգանք։

Հիշեցնենք, որ 36-ամյա իսպանացին կարիերան ավարտել էր նախորդ մրցաշրջանի վերջում, իսկ նրա վերջին ակումբը «Բավարիան» էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։