Ռոնալդոն՝ ԱԱ-2002-ում իր սանրվածքի մասին․ Չեմ հպարտանում այդ սանրվածքով

14:12   21 մարտի, 2018

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն պատմել է, թե ինչու է 2002թ․ աշխարհի առաջնությունում ընտրել օրիգինալ սանրվածք։

«Ես ունեի ոտքի վնասվածք, եւ բոլորը խոսում էին դրա մասին։ Որոշեցի սափրել գլուխս՝ թողնելով մազերի մի մասը։ Երբ եկա մարզմանը, բոլորը տեսան այդ անհաջող սանրվածքը։ Բոլորը խոսում էին մազերի մասին՝ մոռանալով վնասվածքս։ Ես կարողացա հանգստանալ եւ կենտրոնանալ մարզումների վրա։

Չեմ հպարտանում այդ սանրվածքով, քանի որ այն շատ տարօրինակ էր։ Սակայն դա ուշադրության աղբյուրը փոխելու լավ միջոց էր»,- «Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում ու Ճապոնիայում անցկացված ԱԱ-2002-ում Ռոնալդոն 8 գոլով ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու։ Գերմանիայի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում նա դարձել էր դուբլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։