Մայամի․ Խաչանովն ու Ջոկովիչը հանդես կգան զուգախաղում

13:11   21 մարտի, 2018

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը կմասնակցի Մայամիում մեկնարկող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի զուգախաղին, հայտնում է մրցման մամուլի ծառայությունը։

Մոսկվացի 21-ամյա թենիսիստի զուգընկերը կլինի Ռուսաստանի առաջին ռակետ Անդրեյ Ռուբլյովը։ Մարտի 22-ին նրանք առաջին շրջանում կմրցեն ֆրանսիացի Ֆաբրիս Մարտենի եւ խորվաթ Ֆրանկո Շկուգորի հետ։

Մայամիի մրցաշարի զուգախաղին կմասնակցի նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը հանդես կգա սերբ Վիկտոր Տրոիցկու հետ։

Արմունկի վնասվածքից վերականգնվելուց հետո Ջոկովիչը վերջերս մասնակցել էր Ինդիան Ուելսի մրցաշարին, որի մեկնարկային մրցախաղում պարտվել էր ճապոնացի Տարո Դենիելին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։