Հավակնորդների մրցաշար. Կարուանան չզիջեց առաջատարի դիրքը, Արոնյանը մնաց հետնապահների թվում

00:57   21 մարտի, 2018

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջատարը 9-րդ տուրից հետո չփոխվեց: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ եւ 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ ոչ ոքիից հետո ունի 3.5 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի ու ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Մարտի 21-ին մրցաշարում հանգստյան օր է:

Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Կարուանա՝ 6, Մամեդյարով՝ 5.5, Գրիշչուկ՝ 5, Կարյակին, Դին Լիրեն՝ 4.5-ական, Կրամնիկ, Սո, Արոնյան՝ 3.5-ական:

10-րդ տուր (մարտի 22)

Կրամնիկ - Արոնյան

Գրիշչուկ - Կարյակին

Մամեդյարով - Կարուանա

Դին Լիրեն - Սո



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։