«Սեւիլիայի» նախկին մարզիչը քաղցկեղը հաղթահարելուց հետո վերադառնում է աշխատանքի

09:12   21 մարտի, 2018

Իսպանական «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիսոն հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Վերջերս արգենտինացի մասնագետը հաղթահարել էր շագանակագեղձի քաղցկեղը։

«Հիվանդությունը մնացել է անցյալում։ Հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի։ Այժմ ես հանգստանում եմ, սակայն շուտով կվերսկսեմ մարզչական աշխատանքը»,- 48-ամյա Բերիսոյի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Հիշեցնենք, որ Էդուարդո Բերիսոն ենթարկվել էր վիրահատության, եւ բժիշկները հեռացրել էին ուռուցքը: Հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ հիվանդությունը բուժվել է: Նրա հիվանդության մասին հայտնի էր դարձել «Սեւիլիայի» եւ անգլիական «Լիվերպուլի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղից հետո, որը կայացել էր 2017-ի նոյեմբերի 21-ին: Դրանից մեկ ամիս անց Բերիսոն հեռացավ «Սեւիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Արգենտինացի մարզիչն այս մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Սեւիլիան»: Դրանից առաջ նա 2014-2017-ն աշխատում էր Վիգոյի «Սելտայում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։