Նորբերտո Բրիասկոյի ժամանումը Հայաստան եւ առաջին ֆոտոսեսիան հավաքականի համազգեստով (ֆոտոշարք)

15:10   20 մարտի, 2018

Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկոն Երեւան է ժամանել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավաքին մասնակցելու համար։

Արգենտինահայ 22-ամյա ֆուտբոլիստին օդանավակայանում դիմավորել են ՀՖՖ ներկայացուցիչներն ու ՖԱՖ շարժման երկրպագուները։ Դրանից հետո Բրիասկոն առաջին ֆոտոսեսիային է մասնակցել Հայաստանի հավաքականի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Բրիասկոն 2016-ի ամռանն է համալրել «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում դարձել է 7 գոլի հեղինակ։ Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Տեսանյութը եւ լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայք



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։