Ֆլոյդ Մեյվեզերը մտածում է «Նյուքասլում» ներդրումներ կատարելու եւ Ռոնալդուին հրավիրելու մասին

14:47   20 մարտի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պատմել է, որ կարող է ներդրումներ կատարել ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Նյուքասլ» ակումբում։

«Այո, ես կարող եմ ներդրումնել կատարել «Նյուքասլում»։ Սիրում եմ այդ քաղաքը եւ հաճախ եմ երեկույթներ անցկացնում այնտեղ։ Այդ քաղաքում կարողանում են ուրախ ժամանակ անցկացնել։ Միշտ բաց եմ նոր առաջարկների համար։ Ինձ դուր են գալիս բոլոր մարզաձեւերը, սակայն ես գործում եմ ոչ թե սրտով, այլ՝ գլխով։ Ֆուտբոլն իմ մարզաձեւը չէ, բայց ես ունեմ ծանոթություններ։

Կրիշտիանու Ռոնալդուն իմ վաղեմի ընկերն է։ Նրան կառաջարկեի կարիերան ավարտել «Նյուքասլում»,- ամերիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին ակումբը ղեկավարում է 2007 թվականից եւ բազմիցս հայտնվել է երկրպագուների քննադատության թիրախում։ 2017-ի հոկտեմբերին նա վաճառքի էր հանել ակումբը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։