Ինչպես կանգնեցնել Հենրիխ Մխիթարյանին․ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչի կարծիքը

10:33   19 մարտի, 2018

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն, խոսելով Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Բելառուս մասնագետին հարցրել են, թե ինչպես են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները կանգնեցնելու Հենրիխ Մխիթարյանին։

«Ինձ շատ էր դուր գալիս Մխիթարյան – Օբամեյանգ զույգի խաղը, երբ նրանք «Բորուսիայում» հանդես էին գալիս Մարկո Ռոյսի հետ։ Թոմաս Տուխելի օրոք նրանք հրաշալի էին գրոհում։ Սակայն հիմա նրանք այլ թիմում են։ Շատ լավ գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները։ Առավելագույն ջանքեր կգործադրենք, որպեսզի չեզոքացնենք ոչ միայն Հենրիխին, այլեւ մրցակցի ամբողջ հարձակման գիծը։

Բերեզուցկի եղբայրներն ու Սերգեյ Իգնաշեւիչը շարունակում են խաղալ բարձր մակարդակում։ Դա նշանակում է, որ նրանք, իհարկե, կարող են չեզոքացնենք նույն Մխիթարյանին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Իսկ իմ խնդիրը նրանց ճիշտ ուղղության տալն ու պատրաստելն է։

Այս փուլում հեշտ մրցակիցներ լինել չեն կարող։ Չեմ կարող ասել, որ դիտել եմ «Արսենալի» շատ խաղեր, քանի որ բարդ օրացույցի պատճառով ստիպված եմ դիտել այդ մրցակիցների հանդիպումներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանին արդեն խաղացել է ռուսական ակումբի հետ, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Թիմերը մրցել էին Չեմպիոններ լիգայի խմբային փուլում, որում Մխիթարյանը Մոսկվայում նաեւ գրավել էր ԲԿՄԱ-ի դարպասը։

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։