Իտալիայի հավաքականի կազմը․ Բուֆոնը վերադառնում է

21:37   18 մարտի, 2018

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լուիջի Դի Բիաջոն հրապարակել է թիմի կազմն առաջիկա ընկերական խաղերի համար։ Ցուցակում տեղ է գտել նաեւ Թուրինի «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը ԱԱ-2018-ի ընտրական փուլում ձախողվելուց հետո հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։

Հարձակվողներ Պատրիկ Կուտրոնեն («Միլան») ու Ֆեդերիկո Կյեզան («Ֆիորենտինա») առաջին անգամ են հրավեր ստացել Իտալիայի հավաքականից, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Դարպասապահներ․ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Մատիա Պերին («Ջենոա»)։

Պաշտպաններ Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Ջորջո Կյելինի, Մատիա Դե Շիլյո, Դանիելե Ռուգանի (բոլորը՝ «Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկո Ֆերարի («Սամպդորիա»), Ալեսանդրո Ֆլորենցի («Ռոմա»), Լեոնարդո Սպինացոլա («Ատալանտա»), Դավիդե Զապակոստա («Չելսի»)։ 

Կիսապաշտպաններ Ջակոմո Բոնավենտուրա («Միլան»), Բրիան Կրիստանտե («Ատալանտա»), Ռոբերտո Գալյարդինի («Ինտեր»), Ժորժինյո («Նապոլի»), Մարկո Պարոլո («Լացիո»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Մարկո Վերատի (ՊՍԺ)։

Հարձակվողներ Անդրեա Բելոտի («Տորինո»), Անտոնիո Կանդրեւա («Ինտեր»), Պատրիկ Կուտրոնե («Միլան»), Ֆեդերիկո Կյեզա («Ֆիորենտինա»), Չիրո Իմոբիլե («Տորինո»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Սիմոնե Վերդի («Բոլոնիա»), փոխանցում է Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի առաջիկա մրցակիցներն են Արգենտինայի (մարտի 23) եւ Անգլիայի (մարտի 27) հավաքականները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։