«Ռոման» ու «Միլանը» հաղթեցին, «Ատալանտան» խփեց 5 գոլ

19:59   18 մարտի, 2018

Իտալական A Սերիայի 29-րդ տուրում «Միլանը» տանը 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կյեոյի» նկատմամբ, իսկ «Ռոման» հյուրընկալվելիս ուժեղ գտնվեց «Կրոտոնեից»՝ 2։0։ 

«Ատալանտան» սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի հեթ-տրիկի օգնությամբ 5։0 հաշվով հաղթեց «Վերոնային», իսկ «Ֆիորենտինան» 2։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միլան» - «Կյեւո»՝ 3:2

Հական Չալհանօղլու, 10, Պատրիկ Կուտրոնե, 52, Անդրե Սիլվա, 82 – Մարիուժ Ստեպինսկի, 32, Ռոբերտո Ինգլեսե, 34

Չիրացված 11 մետրանոց՝ Ֆրանկ Կեսյե, 90+3 («Միլան»)

«Կրոտոնե» - «Ռոմա»՝ 0։2

Ստեֆան Էլ Շարավի, 39, Ռաջա Նայնգոլան, 75

«Տորինո» - «Ֆիորենտինա»՝ 1։2

Անդրեա Բելոտի, 86 – Ժորդան Վերետու, 59, Սիրիլ Տերու, 90+3 (11մ)

Չիրացված 11 մետրանոց՝ Ժորդան Վերետու, 14 («Ֆիորենտինա»)

«Վերոնա» - «Ատալանտա»՝ 0։5

Բրիան Կրիստանտե, 2, Յոսիպ Իլիչիչ, 45 (11մ), 48, 69, Ալեխանդրո Գոմես, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։