Զիդան. Կցանկանայի խուսափել «Յուվենտուսի» հետ դիմակայությունից շատ պատճառներով

17:06   17 մարտի, 2018

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ առաջիկա դիմակայությունը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ես հինգ տարի հանդես եմ եկել «Յուվենտուսում»՝ թուրինյան թիմի հետ դիմակայությունը միշտ հուզիչ է ինձ համար: Ես կցանկանայի խուսափել «Յուվենտուսի» հետ դիմակայությունից շատ պատճառներով:

Բայց ես կկենտրոնանամ խաղացողներին ճիշտ տրամադրելու վրա եւ մի կողմ կդնեմ այնտեղ անցկացրած ժամանակի մասին մտքերը: Թեեւ ես միշտ հիշում եմ այդ մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին Թուրինում, պատասխան խաղը՝ ապրիլի 11-ին Մադրիդում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.