Հայաստանի հավաքականի կազմը, նորեկ՝ Կոլումբիայից

19:16   16 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումների նախապատրաստական հավաքին: Թիմում կա եւս մեկ նորեկ: Հրավեր է ստացել Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ հրավեր է ստացել նաեւ Արգենտինայի «Ատլետիկո Ուրական» թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Մարկոս Պիզելին չի միանա հավաքականին ծնկահոդի վնասվածքի պատճառով:

Հայաստանի հավաքական

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա)

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Սեւակ Ասլանյան, «Փյունիկ»

Հայաստանի հավաքականը մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք ընկերական խաղում կընդունի Էստոնիայի հավաքականին, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Լիտվայի թիմին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.