Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։
Շվեյցարական Նիոնում մարտի 16-ին տեղի ունեցավ 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում Արսեն Վենգերի գլխավորած թիմն առաջին հանդիպումը կանցկացնի տանը։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Մադրիդի «Աթլետիկոյին» բաժին հասավ Լիսաբոնի «Սպորտինգը»։
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին։
Հիշեցնենք, որ այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար։ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։
Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)
«Արսենալ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)
«Լացիո» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
The official result of the #UELdraw!
— UEFA Europa League (@EuropaLeague) March 16, 2018
Predict the final... pic.twitter.com/bZv2xwJSaD
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։