Հական Չալհանօղլու․ «Արսենալի» դեմ հանդիպման լավագույն խաղացողը մրցավարն էր

17:50   16 մարտի, 2018

Իտալական «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն դժգոհ է մնացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի մրցավարությունից։

«Հանդիպման լավագույն խաղացողը մրցավարն էր։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Մենք լավ խաղացինք, թեեւ «Էմիրեյթսում» դա հեշտ չէ։ Մենք բացեցինք հաշիվը, սակայն հետո բաց թողեցինք անհասկանալի գոլ։ Նորմալ չէ Եվրոպայի լիգայում տեսնել նման բան։ Ռիկարդո Ռոդրիգեսը չէր դիպել մրցակցին, բայց մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված։ Ակնհայտ է, որ այդ դրվագը փոխեց խաղը։ Մենք լավ էինք խաղում նույնիսկ դրանից հետո եւ ստեղծեցինք գոլային պահեր, սակայն ֆուտբոլն այդպիսին է»,- Չալհանօղլուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 69 րոպե։ Միլանում կայացած առաջին խաղում եւս ուժեղ էր գտնվել անգլիական ակումբը (2։0)։

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում «Արսենալը» մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։