18:38 16 մարտի, 2018Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռացած Յուրա Մովսիսյանը նոր ակումբ է փնտրում։
NEWS.am Sport-ի աղբյուրները հայտնում են, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողի ծառայություններով հետաքրքրած են բելառուսական ու ղազախական ակումբներ։ Ղազախստանում 30-ամյա հարձակվողին ցանկանում է ձեռք բերել «Տոբոլը»։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» էր տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմը լքել էր վերջերս։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում» ու ռուսական «Կրասնոդարում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.