«Արսենալի» կամային հաղթանակն ու քառորդ եզրափակիչի ուղեգիրը

01:53   16 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց իտալական «Միլանին»: Տանը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ղեկավարած թիմն առաջին գոլ ընդունեց, սակայն կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 3:1: Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 69-րդ րոպեին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «ՌԲ Զալցբուրգը»:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասնխան հանդիպում.

«Արսենալ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա) – 3:1 (առաջին խաղ՝ 0։2) 

Դենի Ուելբեք, 39, 11մ, 86, Գրանիտ Ջակա, 71 – Հական Չալհանօղլու, 35

«Լիոն» (Ֆրանսիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:3 (առաջին խաղ՝ 1։0) 

Մաքսվել Կորնե, 58, Մարիանո, 71 – Ալեքսանդր Գոլովին, 39, Ահմեդ Մուսա, 60, Պոնտուս Վերնբլում, 65

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 2։1) 

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։