Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ

22:39   15 մարտի, 2018

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները 42-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Արոնյանը, Գրիշչուկը եւ չինացի Դին Լիրենը 5 հնարավորից վաստակել են 2.5-ական միավոր: 

Ընթացիկ միանձնյա առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանա է, որը վաստակել է 3.5 միավոր: Նրան հավասարվելու հնարավորություն ունի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որը խաղում է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: 3 միավոր է վաստակել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը: 

Հիշեցնենք, որ նախորդ 4 տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, սեւերով հաղթել էր ռուս Սերգեյ Կարյակինին ու սպիտակներով պարտվել Վլադիմիր Կրամնիկին։

Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5:

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։