AS. Նեյմարը հոգնել է ՊՍԺ–ից եւ փարիզյան կյանքից

19:45   15 մարտի, 2018

ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը տրամադրված է արդեն այս ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալը», գրում է իսպանական AS-ը։ Ոտնաթաթի վիրահատությունից հետո Բրազիլիայում գտնվող Նեյմարը ընկերներին եւ ընտանիքին պատմել է, թե Փարիզում անցկացրած 5 ամիսը 5 տարվա տպավորություն է թողել։ Ֆուտբոլիստի հայրն արդեն բանակցել է Արքայական ակումբի ղեկավարության հետ եւ քննարկել հնարավոր գործարքը։

Հիշեցնենք, որ Նեյմարն անցած ամռանն է 222 միլիոն եվրոյով տեղափոխվել ՊՍԺ։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Նեյմարի տրանսֆերի համար կարող է ներգրավել ֆինանսական միջոցներ Nike–ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանագրով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։