Չեմպիոնների լիգա. Յուպ Հայնկեսի ռեկորդը

12:40   15 մարտի, 2018

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթելով թուրքական «Բեշիկթաշին», այդ մրցաշարում տարել է 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Նախկինում ոչ մի մարզիչի չէր հաջողվել 11 անընդեջ հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Նախկինում 2 մարզիչներ Չեմպիոնների լիգայում հասել էին 10 անընդեջ հաղթանակի։ Հոլանդացի Լուի վան Գալը դա արել է «Բարսելոնայի» ու «Բավարիայի» հետ, իսկ իտալացի Կարլո Անչելոտին՝ Մադրիդի «Ռեալի»։

Յուպ Հայնկեսի հաղթական շարքը սկսվել է 2012/13 մրցաշրջանում, երբ «Բավարիան» 5 անընդմեջ հաղթանակ էր տարել՝ սկսած 1/4 եզրափակիչ փուլից։ 2017 թվականի հոկտեմբերին նա վերադարձավ մյունխենյան ակումբ եւ տարավ եւս 6 անընդմեջ հաղթանակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։