Արսեն Վենգեր․ Հենրիխ Մխիթարյանը շատ արագ հարմարվեց «Արսենալում»

11:49   15 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է ընթանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարմարվելու փուլն անգլիական ակումբում։

«Նա շատ արագ հարմարվեց թիմին։ Կարծում եմ՝ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին։ Նրան լավ ընդունեցինք թիմում։ Նրա ֆուտբոլային մակարդակն օգնեց հարմարվելու գործընթացում։ Բացի այդ, Հենրիխը խաղացել էր արտասահմանում եւ գիտեր, թե ինչ պետք է անի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս ձմռանն է միացել «Արսենալին», որի կազմում արդեն դարձել է 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։