Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ոչ մի շանս չտվեց «Չելսիին»

01:55   15 մարտի, 2018

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսելոնան» ընդունեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիին» եւ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: 20-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն: Ընդմիջումից հետո դուբլ ձեւակերպեց Մեսին: Դարձյալ գոլային փոխանցման հեղինակը Սուարեսն էր:

Մեսին Ռոնալդուից հետո դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայում խփում է 100 գոլ: Արգենտինացին այդ ցուցանիշին հասել է 123 խաղում, Ռոնալդուն՝ 137 խաղում:

Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:1)

Լիոնել Մեսի, 3, 63, Ուսման Դեմբելե, 20

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։