«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Միլանի» դեմ խաղում (ֆոտո)

15:38   14 մարտի, 2018

Daily Star-ը ներկայացրել է «Արսենալի» հավանական մեկնարկային կազմն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Ռոբ Հոլդինգ, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ։

Մարտի 15-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 00։05-ին (մարտի 16): Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական բրիգադը՝ Յունաս Էրիկսոնի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Միլանում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։ Դա 29-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։