ՀՖՖ-ն Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագրեր է շնորհել 10 ակումբների

18:09   13 մարտի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման կոմիտեն Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու իրավունք ընձեռող «Ազգային» արտոնագրեր է շնորհել Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակիցներ «Ալաշկերտին», «Շիրակին», «Փյունիկին», «Գանձասար-Կապանին», «Բանանցին», «Արարատին» եւ արտոնագրման գործընթացում գտնվող 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա», հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին եւ կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցում են միայն Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։