«Ակտոբեն» չի կարող հայտավորել Պիզելիին, ակումբը սնանկացման եզրին է

19:11   13 մարտի, 2018

«Ակտոբեի» գլխավոր տնօրեն Սամատ Սմակովը հայտարարել է, որ ղազախական ակումբը չի կարող հայտավորել նորեկներին, քանի որ պարտք է ֆուտբոլիստներին եւ տարբեր կազմակերպությունների: Ակումբը սնանկացման եզրին է:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ակտոբե» էր վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոզ Պիզելին, որին ակումբը եւս պարտք էր մնացել նախորդ պայմանագրով:

«Պարտքեր ունենք 2014-2017 թվականների պայմանագրերով: 2017-ի արդյունքում պարտք ենք մնացել նաեւ թիմին տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններին: 2017-ին պարտք ենք նաեւ բոլոր ֆուտբոլիստներին եւ աշխատակիցներին: Ոմանք արդեն դիմել են ՖԻՖԱ: Եթե չգտնենք հովանավորների, ակումբը սնանկ կճանաչվի:  Առաջիկա երկու տուրերում հանդես կգա երիտասարդական կազմը: Ֆուտբոլիստներին հայտավորելու իրավունքից զրկվել ենք: Հնարավոր է՝ ֆուտբոլիստներին վարձավճարով տրամադրենք այլ ակումբների»,- Սմակովի խոսքը մեջբերում է «Ակտոբեի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պիզելիի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբն» էր: 33-ամյա ֆուտբոլիստը «Ակտոբեում» հանդես է եկել 2014-2015 թվականներին: Ղախախստանի առաջնության 55 խաղում նա խփել է 13 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։