00:05 13 մարտի, 2018Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է, որը պարտության էր մատնել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին:
Կրամնիկին հավասարվելու հնարավորություն ունեին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան կամ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, սակայն նրանց պարտիան ավարտվեց ոչ ոքի:
Լեւոն Արոնյանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ 1-ական միավորով կիսում է 6-7-րդ տեղերը: Մարտի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարյակինը:
Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ՝ 2.5 միավոր, Մամեդյարով, Կարուանա՝ 2-ական, Դին Լիրեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, Արոնյան, Կարյակին՝ 1-ական, Սո՝ 0.5:
Չորրորդ տուրի զույգերը
Կարյակին - Արոնյան
Կրամնիկ - Կարուանա
Գրիշչուկ - Դին Լիրեն
Մամեդյարով - Սո
Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:
Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:
Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.