TalkSport. Վենգերն արեց այն, ինչ Մոուրինյոն չկարողացավ. «Նոր շունչ հաղորդեց» Մխիթարյանին

22:08   12 մարտի, 2018

TalkSport-ն ուշադրություն է հրավիրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղի վրա Լոնդոնի «Արսենալում»:

«Անկասկած, «Միլանի» եւ «Ուոթֆորդի» նկատմամբ հաղթանակները վստահություն կհաղորդեն Վենգերին եւ նրա ղեկավարած թիմին:

Բայց Վենգերին ուրախացրած կլինի հունվարին «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր Էմերիկ Օբամեյանգի արդյունավետ համագործակցությունը: «Ուոթֆորդի» դեմ խաղում «Բորուսիայի» նախկին խաղացողները 2 գոլ ստեղծեցին:

Զգացվում է, որ Վենգերը գտել է Մխիթարյանից առավելագույնը քաղելու ուղիները: Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» չկարողացավ կամ չցանկացավ օգնել 29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել լավագույն մարզավիճակը:

Մխիթարյանի արդյունավետ խաղը հիշեցրեց, որ Արսեն Վենգերն իսկապես տաղանդավոր մարզիչ է, որը կարող է «նոր շունչ հաղորդեց» բարձրակարգ ֆուտբոլիստին, որը այլ մարզիչի մոտ ոչինչ չէր անում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալում» արդեն խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։