17:16 2 օգոստոսի, 2012Ակադեմիական թիավարության վիճակը մեր երկրում թույլ չտվեց այլ արդյունք ցույց տալ Լոնդոնում, հայտարարել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Առաքելյանը։ Նա ամփոփել է ռուս թիավարողների մրցելույթը 30-րդ Օլիմպիական խաղերում, փոխանցում է gazeta.ru-ն։
«Ակադեմիական թիավարության Ռուսաստանի հավաքականը չկարողացավ օլիմպիական մեդալ նվաճել։ Մեր երկրում այս մարզաձեւի վիճակը թույլ չի տալիս այլ արդյունք ունենալ։ Մենք ունենք լավ պահեստային թիմ, որն արդեն լավ արդյունքներ է ցույց տալիս։ Կարծում եմ՝ 2013թ. աշխարհի առաջնությունում մենք նվաճումներ կունենանք»,- ասել է Սամվել Առաքելյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.