Սամբոյի Հայաստանի չեմպիոնները

17:12   12 մարտի, 2018

Երեւանում մարտի 10-11-ը անցկացվել է սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երեւանից, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից եւ Արցախի: 

Հայաստանի չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը (74 կգ, Վանաձոր), Դավիթ Գրիգորյանը (82 կգ, Արցախ), Գրիգոր Սահակյանը (90 կգ, Գյումրի), Գոռ Գյունաշյանը (100 կգ, Երեւան) եւ Արթուր Բունիաթյանը (+100 կգ, Սպիտակ), հայտնում է Սպորտի նախարարության կայքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։