«Ֆուտզալ բիզնես լիգա». Առաջին տուրի արդյունքները

14:15   12 մարտի, 2018

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այս հանգստյան օրերին մեկնարկել է է «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարը (խաղացանկ

B խմբում ընդգրկված լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը (ԼՖՀ) լարված պայքարում 3։5 հաշվով պարտվեց Ամերիկյան համալսարանի թիմին։ Խմբի մյուս խաղում «Պարման» ուժեղ գտնվեց «Թել-Սելից»՝ 4։2։

A խմբում հաղթանակներ տարան «Բեթ Կոնստրակտը», «Օլլ Ինքլյուզիվը» եւ «Գրանդ Քենդին»։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 11 թիմեր, որոնք բաժանվել են 2 խմբերի։ Առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերը պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում։

«Ֆուտզալ բիզնես լիգա», առաջին տուր

A խումբ

«Բեթ Կոնստրակտ» - «Թուֆենկյան»՝ 8։2

«Գրանդ Տոբակո» - «Օլլ Ինքլյուզիվ»՝ 4։8

«Գրանդ Քենդի» - «Օրանժ ֆիթնես»՝ 3։2

B խումբ

ԼՖՀ - «Ամերիկյան համալսարան»՝ 3։5

«Թել-Սել» - «Պարմա»՝ 2։4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։