NBA․ «Գոլդեն Սթեյտի» ու «Քլիվլենդի» պարտությունները, օրվա լավագույն դրվագները

12:07   12 մարտի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 103։109 հաշվով պարտվել է «Մինեսոտային»:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը վաստակել է 39 միավոր։

Լեբրոն Ջեյմսի 24 միավորները չեն օգնել «Քլիվլենդին», որը մրցակցի խաղահրապարակում 113։127 հաշվով պարտվել է «Լեյքերսին»։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» խաղացող Էնթոնի Դեւիսը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Մինեսոտա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 109:103 (34:24, 21:38, 29:22, 25:19)

«Լեյքերս» – «Քլիվլենդ»՝ 127:113 (33:29, 32:31, 33:22, 29:31)

«Նյու Յորք» – «Տորոնտո»՝ 106:132 (27:32, 30:33, 29:37, 20:30)

«Ատլանտա» – «Չիկագո»՝ 122:129 (34:20, 16:33, 35:38, 37:38)

«Նոր Օրլեան» – «Յուտա»՝ 99:116 (23:29, 28:19, 23:30, 25:38)

«Դենվեր» – «Սակրամենտո»՝ 130:104 (32:25, 34:24, 35:19, 29:36)

«Դալաս» – «Հյուսթոն»՝ 82:105 (14:25, 33:23, 16:32, 19:25)

«Բոստոն» – «Ինդիանա»՝ 97:99 (25:24, 25:16, 20:34, 27:25)

«Բրուքլին» – «Ֆիլադելֆիա»՝ 97:120 (25:37, 35:33, 23:26, 14:24)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։