Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Վլադիմիր Կրամնիկ

09:10   12 մարտի, 2018

Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 12-ին տեղի կունենա երրորդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։ Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ 1 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։

Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)

Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո. Կարուանա, Կրամնիկ, Մամեդյարով՝ 1․5-ական միավոր, Արոնյան, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 1-ական, Սո, Կարյակին՝ 0․5-ական:

Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։