«Փյունիկ» - «Արարատ»՝ 3։3

15:51   11 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրում «Փյունիկը» եւ «Արարատը» բաժանվեցին մարտական ոչ ոքիով։ Հանդիպումը կայացավ «Փյունիկի» մարզադպրոցում եւ ավարտվեց 3։3 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2։0 հաշվով, իսկ «Արարատը» վերջնամասում պարտությունից խուսափեց Օրբելի Համբարձումյանի դուբլի շնորհիվ։ Համբարձումյանը 2 գոլերն էլ խփեց անկյունային հարվածի խաղարկման արդյունքում։

«Փյունիկից» դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան, որը բացեց գոլերի հաշիվը երեւանյան ակումբի կազմում։ 23-ամյա ֆուտբոլիստն այս ձմռանն էր վերադարձել Հայաստանի առաջնություն, որում 2014-2016-ը հանդես է եկել նաեւ Գյումրիի «Շիրակում»։

«Փյունիկը» 21 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է, իսկ հետնապահ «Արարատն» ունի 13 միավոր։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 3։3

Դրիսա Դիարասուբա, 17, 57, Ռոբերտ Հակոբյան, 25 – Գեւորգ Օհանյան, 52, Օրբելի Համբարձումյան, 77, 90

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։