Ազատ Հովհաննիսյանն ԱՄՆ-ում հաղթել է նոկաուտով

12:11   11 մարտի, 2018

Կալիֆորնիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Ազատ Հովհաննիսյանը նոկաուտով հաղթել է 28-ամյա ամերիկացի Ռոնի Ռիոսին: Մենամարտն ավարտվել է 6-րդ ռաունդում, գրում է ESPN-ը։

Դա 29-ամյա Հովհաննիսյանի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկն անցկացրել է 16 մենամարտ՝ տանելով 14 հաղթանակ ու կրելով 2 պարտություն:

Բռնցքամարտի 2009թ․ աշխարհի առաջնությունում Ազատ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 5-րդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։