Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

21:29   10 մարտի, 2018

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով սկսեց Բեռլինում անցկացվող շախամատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը չինացի Դին Լիրենն էր, որին Արոնյանը հաղթել է 2017թ. աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում: Առաջին տուրում Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով: Պարտիան ավարտվել է 20-րդ քայլում: Մյուս պարտիաները շարունակվում են:

Մարտի 11-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Հավակնորդների մրցաշար, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.