Սերժ Սարգսյանի կատարած խորհրդանշական քայլով մեկնարկեց հավակնորդների մցաշարը (ֆոտո)

18:03   10 մարտի, 2018

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանի կատարած խորհրդանշական քայլով (Արոնյան - Լիրեն պարտիայում) մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի մրցելու իրավունքի համար (ուղիղ եթեր): Ներկա է եղել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Ֆոտո՝ president.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։