17:27 9 մարտի, 2018Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլի հեղինակ էր դարձել ֆրանսիական ՊՍԺ–ի դեմ խաղում։ Արքայական թիմը հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում Ռոնալդուն ստացել է ձայների 55 տոկոսը։ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում 12 գոլ է խփել։
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն եւ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները, որը 25 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.