15:02 9 մարտի, 2018Ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ, հաղորդում է հեղինակավոր Mundo Deportivo–ն։ Նշվում է, որ Նեյմարը ընկերական հարաբերություններ ունի «Բարսելոնայի» խաղացողների հետ, նաեւ կապ ունի ակումբի որոշ ղեկավարների հետ, թեեւ կողմերն այժմ փոխադարձ հայցով դիմել են դատարան՝ վիճարկելով ֆինանսական հարցեր։
Նեյմարը գիտակցել է, որ Ֆրանսիայի առաջնությունում չի կարող առաջադիմել եւ ցանկանում է դարձյալ խաղալ Պրիմերայում։ Այս ամռանը տեղափոխությունն իրականացնելը քիչ հավանական է, սակայն չի բացառվում, որ տրանսֆերը տեղի ունենա 2019թ. ամռանը։
Նաեւ կա վարկած, որ 26–ամյա Նեյմարն այս քայլին դիմել է՝ հասկանալով, որ «Բարսելոնան» չի վերադարձնի իրեն, եւ սա մարտավարական քայլ է «Ռեալ» տեղափոխվելուց առաջ։
2013–2017 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Mundo Deportivo–ում անցկացվող քվեարկության մասնակիցների 68 տոկոսը դեմ է Նեյմարի վերադարձին «Բարսելոնա»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.