«Յուվենտուսի» մարզիչ. Միայն «Բարսելոնայի» հետ չեմ ցանկանում հանդիպել հաջորդ փուլում

19:40   8 մարտի, 2018

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը հաղթահարելուց հետո հայտարարել է, որ չէր ցանկանում հաջորդ փուլում հանդիպել իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսենալոնայի» հետ, փոխանցում է Daily Mail-ը:

«Ամեն տարի՝ «Բարսելոնա»: Արդեն հերիք է: Միայն կատալոնական թիմին չեմ ցանկանում հանդիպել քառորդ եզրափակիչում»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» հետ մրցել է Չեմպիոնների լիգայի նախորդ չորս մրցաշրջաններից երեքում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.