Պոչետինո. «Յուվենտուսից» կրած պարտությունը մղձավանջ չէ, սա ֆուտբոլ է

18:20   8 մարտի, 2018

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» կրած պարտությունը։

«Մղձավանջ չէ, սա ֆուտբոլ է։ Ես շարունակում եմ հավատալ իմ երազանքներին։ Իհարկե, ես հիասթափված եմ, բայց երբ դիմակայում է այսպիսի մրցակից, ոչ ոք չի կարող երաշխավորել հաղթանակ։

Այո, մենք պարտվեցինք, բայց ես երջանիկ եմ, քանի որ պարտվել ենք արժանապատվորեն։ Ոչ մի ահավոր բան չկա։ Սպորտը պարտություններից եւ հաղթանակներից է։ Մենք կշարունակենք հավատարիմ մնալ մեր խաղաոճին։ Մենք ունեինք գոլային պահեր, բայց դա քիչ էր հաղթանակի համար»,– Պոչետինոյի խոսքը մեջբերում է  Sky Sports–ը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Յուվենտուսը» կամային հաղթանակ է տարել 2։1 հաշվով։ Թուրինում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 2։2։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։